Վերջերս նախկին ֆուտբոլիստ և էներգետիկայի նախարար Կախաբեր Քալաձեն դարձավ Թբիլիսիի նոր քաղաքապետը: Համացանցում, սակայն, քննարկվում են ոչ թե նրա քաղաքական խոստումները, այլ նրա ընտանիքը: Պարզվում է, այդ թեման, իրոք, բավականին հետաքրքիր է` գրավիչ քաղաքական գործիչը և նրա գեղեցկուհի կինը գերել են բոլորին:
Անուկի Արեշիձեն հայտնի էր մինչ իր ամուսնու քաղաքապետ դառնալը: Նա պարում էր հայտնի «Սուխիշվիլի» բալետում և թողարկում է իր հագուստի հավաքածուները` «Anouki» ապրանքանիշով: Բացի այդ, Անուկին միշտ հրաշալի տեսք ունի և նրան համարում են ոճի մարմնացում և այդ ամենը չնայած այն փաստին, որ նա բազմազավակ մայր է:
Չհասցրեց դեռ Կախաբեր Քալաձեն գրավել քաղաքապետի աթոռը, նրան արդեն տեսնում են նախագահի պաշտոնում: Մեկնաբանները համարում են, որ Անուկի Արեշիձեն հեշտությամբ կարող է մրցակցել առաջին լեդիներ Մելանյա Թրամփի և Բրիջիթ Մակրոնի հետ:
«Anouki» ապրանքանիշը հայտնի է Վրաստանի սահմաններից դուրս: Այն ցուցադրվում է բարձր նորաձևության շաբաթներին՝ Փարիզում և Միլանում: Շատ հայտնի մարդիկ նախընտրում են հենց այս ապրանքանիշը:
Vesti.am









