Տեղեկացրել էինք, որ այսօր մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի:
Լարված իրավիճակ էր ստեղծվել Մաշտոցի պողոտայում. ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Ոստիկանների կոպիտ ուժի գործադրումից հետո ցուցարարներից Ռուզաննա Եղնուկյանը ճակատի հատվածում վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Բողոքի այս գործողությունն ընթանում էր վաղվա դատական նիստին ընդառաջ, որտեղ պետք է որոշվի Գևորգ Սաֆարյանի կալանքը ևս 1,5 ամսով երկարաձգելու հարցը:
Vesti.am