Ինչպես հայտնել էինք, այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ճակատի շրջանում վնասվածք է ստացել Ռուզաննա Եղնուկյանը: Այս պահին նա գտնվում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նա չի խոսել լրագրողների և ամուսնու՝ Կարո Եղնուկյանի հետ:
Բժիշկները Ռուզաննա Եղնուկյանի վիճակը գնահատում են բավարար:
Ներկայացնում ենք Vesti.am-ի ֆոտոշարքը հիվանդանոցից:
Vesti.am