Foto

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը ներդրողի համար Հայաստանին կրկնակի առավելություն կտա. դեսպան Լաքոտի հարցազրույցը. «Արմենպրես»

Ժոնաթան Լաքոտը սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան: 45-ամյա դիվանագետը նախկինում զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը, աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: «Արﬔնպրեսը» զրուցել է նորանշանակ դեսպանի հետ հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-Եվրաﬕություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ:

-Պրն դեսպա՛ն, նախևառաջ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Ինչպե՞ս եք այն գնահատում և ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:

Հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են՝ հիմնված դարավոր բարեկամության վրա: Այդ հարաբերության հարստությունը պայմանավորված է ﬔր երկրների ﬕջև եղած կապերի որակով: Երկու երկրների քաղաքական երկխոսությունն արտահայտվում է բարձրագույն ղեկավարների, ինչպես նաև խորհրդարանականների, ՏԻՄ ղեկավարների և քաղաքացիական հասարակությունների ﬕջև տեղի ունեցող երկկողմ այցերով: Ֆրանսիան և Հայաստանը վարում են կրթամշակութային շատ սերտ համագործակցության, որի հիանալի ապացույցներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ֆրանսիական դպրոցը:

-Անդրադարձաք Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը քաղաքական ոլորտում: Ի՞նչ կասեք տնտեսական ոլորտի մասին, ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք, և արդյոք երկու կողﬔրի ներուժը բավարար չափով օգտագործվում է:

Մեր առևտրատնտեսական կապերի ամրապնդումն իմ գործունեության գերակայություններից ﬔկն է: Առաջին պլանի ներդրող լինելով հանդերձ՝ Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի դեռևս հաﬔստ առեւտրային գործընկերը: Առկա են խոստումնալից ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, թվային կամ առողջապահության ճյուղերը, որտեղ ﬔր երկրները կկարողանային արդյունավետ համագործակցել: Այս իմաստով, կարևոր զարգացումը, որը կշահագրգռեր ֆրանսիացի ներդրողներին, արտահանողներին առավել ներկա լինել Հայաստանում, ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումն է, որը Հայաստանին թույլ կտա կրկնակի առավելության առաջարկով հանդես գալ ցանկացած պոտենցիալ ներդրողի առջև ԵԱՏՄ շուկայի հասանելիություն և դյուրինացված փոխանակումներ Եվրոպական Միության հետ:

 -Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելու  համար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում: Գործարարների համար ներդրոմների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:

Գործարարների և ներդրողների ﬔծամասնության համար հայկական շուկան առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, եթե այն կամուրջ է դեպի ԵԱՏՄ և Իրան՝ ﬕաժամանակ օգտվելով առևտրային արտոնյալ պայմաններից Եվրաﬕության հետ: Հայաստանի հետ առևտուր անելու կամ այստեղ հաստատվելու համար նրանց անհրաժեշտ են հարկային, մաքսային և  իրավական հստակ, բոլորի համար անաչառ կանոններ: Ողջունում եմ ՀՀ կառավարٳթյան տնտեսական և ներդրումների խթանմանն ուղղված բարեփոխումները:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: