Foto

Վաճառականները ՊԵԿ նախագահին առաջարկում են թողնել պաշտոնը և առևտրով զբաղվել. ֆոտոշարք/տեսանյութ

«Առինջ մոլ», «Մալաթիա» և մի քանի այլ առևտրի կենտրոնների աշխատակիցներ այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նոր կարգավորումների։
 
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն առևտրականների առաջ յուրաքանչյուր ապրանք փաստաթղթավորելու խնդիր է դրել, որը չկատարելու դեպքում առևտրականները կտուգանվեն: Սա առաջացրել է վաճառողների դժգոհությունը. նրանք պնդում են, որ նախկինի համեմատ ավելի շատ հարկ են վճարելու։ Բացի այդ, վերջիններս նշում են, որ տվյալ գործունեության մեջ այդ պայմանը կատարելն անհնար է, նրանց գնահատմամբ՝ ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ է:
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:

Vesti.am