Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 56,62 դոլարի։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունվարյան մատակարարումներով նվազել են 0,33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,95 դոլարի։
Vesti.am