Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի:
Մեր ազգային թիմում գոլերով առանձնացան Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանը: Հավաքականի կազմում իր նորամուտը նշող Էրիկ Վարդանյանը խաղի հաշիվը դարձրեց 4:1
Բելառուսի հավաքականի կազմում առանձնացավ հարձակվող Անտոն Սարոկան:
Vesti.am