Foto

Նավթի գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում  են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:

«WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,03 տոկոսով՝ մինչև 57,33 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինն աճել  է 0,12  տոկոսով, մինչև 64,19 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am