Foto

«Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 62 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:

«WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 2,11  տոկոսով՝ մինչև 55,69  դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինն աճել  է 2,49  տոկոսով, մինչև 62,13 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am