Foto

Կարծում եմ, Իրանի հետ ազատ առևտրային գոտու վերաբերյալ բանակցություններն արդյունավետ ավարտին կհասնեն. Սերժ Սարգսյան

Մենք ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնությամբ ազատ առևտրի գոտի ենք ստեղծել անմիջապես Իրանի սահմանին՝ Մեղրիում: Հաշվի առնելով այն փաստը, որ մյուս կողմում ևս ազատ առևտրի գոտի է գործում, այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ կան: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք ԵԱՏՄ շրջանակում իրանական կողմի հետ բանակցություններ ենք վարում ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման շուրջ: Կարծում եմ, բանակցություններն  արդյունավետ ավարտին կհասնեն և մենք համաձայնագիրը կստորագրենք»,- ասել է նախագահը:

Vesti.am