Foto

ՌԴ-ն Վրաստանի համար անանցագրային ռեժիմ կսահմանի

Ռուսաստանը չի բացառում, որ ապագայում կարող է փոխադարձ հիմքով անանցագրային ռեժիմ սահմանել Վրաստանի հետ: Այդ մասին «Известия»-ին  հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

Պաշտոնյան ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նման որոշում կայացնելու համար գլխավոր խոչընդոտն է:

«Չենք բացառում հետագայում փոխադարձ հիմքով անանցագրային ռեժիմի սահմանման հավանականությունը: Բայց դրան հասնելը դեռևս բարդ է, քանի որ նախևառաջ խանգարում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,- ասել է Կարասինը՝ հիշեցնելով, որ Մոսկվայի ու Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են հարավկովկասյան երկրի նախաձեռնությամբ:

Vesti.am