Մարտի 19-ին Գերմանիայի քաղաքամայր Բեռլինում տեղի ունեցավ պատանիների Եվրոպայի Առաջնությունը: Մասնակցում էին շուրջ 250 մարզիկ՝ 24 թիմից: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի, ինչպես նաև մարզիչներ՝ Վարդան Կիրակոսյանի և Հայկ Միսակյանի:
Մեր հայ մարզիկների արդյունքները.
I հորիզոնական - Վահագն Հակոբյան, Նարեկ Աբոյան, Անաստասիա Ռոդինա II հորիզոնական- Սարգիս Բադալյան, III հորիզոնական- Մհեր Գևորգյան, Գևորգ Գևորգյան, Եվգենի Կոստենկո: Եվս մեկ մրցանակի արժանացավ Վահագն Հակոբյանը, ով իրականացրեց մրցաշարի լավագույն նոկաուտը:
Վահագն Հակոբյանը 4 մարտում բացարձակ հաղթանակ է գրանցել` մենամարտերն ավարտելով նախատեսված հիմնական ժամանակից շուտ, որոնցից ամենակարճը- 10 վրկ., իսկ ամենաերկարը- 32 վրկ. տևողությամբ ավարտվեցին:
Մհեր Գևորգյանը բուլղարացու հետ մենամարտը թերևս ամենադիտարժաններից մեկն էր ողջ առաջնության մասշտաբով: Մարզիկներն արել են ամենն իրենց ուժերի սահմաններում և հաղթանակած վերադարձել են տուն:
Vesti.am