ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է ճանապարհային քարտեզների մշակում: Հայաստանի Հանրապետությունում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում է aysor.am-ը:
«Մեզ համար ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը պահանջում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում։ Մենք հույս ունենք, որ ճանապարահային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը», - նշել է Կարեն Կարապետյանը։
ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ 2018-ին Հայաստանում կազմակերպվելու է ԵԱՏՄ շաբաթ, որի շրջանակում ՀՀ-ն կհյուրընկալի ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին։
Մանրամասները՝ aysor.am-ում: