Արդեն բավական ժամանակ է, որ ԵԱՏՄ-ն գործում է ու արդեն հնարավորություն կա հետ նայել և սխալներից դասեր քաղել: ՀՀ-ում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին ասել է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովը, գրում է aysor.am-ը:
«Մենք գիտակցաբար ընտրել ենք այս ճանապարհը, որը ցույց է տալիս մեր երկրի ռազմավարական, տնտեսական ուղղվածությունը»,- նշել է նա։
Ղրղզստանի վարչապետի խոսքով՝ 2017 հոկտեմբերի 10-ից իրենց երկրի սահմանում ուժեղացվել են տրանսպորտային ստուգումները, որի պատճառով Ղրղզստանը բեռնափոխադրման խնդիրներ է ունենում:
Վերջինս նաև նկատել է, որ ԵԱՏՄ-ն դեռ երիտասարդ կառույց է և պետք է աշխատել միասնական շուկան զարգացնելու համար։
«Մենք չպիտի նեղ ազգային հետաքրքությունների հետևից ընկնենք։ Մեր նպատակը պետք է լինի մեր ազգերի կայունությունն ու զարգացումը, միայն միասնական կերպով կարող ենք զարգացման նոր մոդել որդեգրել», - հավելել է նա:
Մանրամասները՝ aysor.am-ում: