Foto

ԵԱ. բռնցքամարտիկներ Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով են մեկնարկել

Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է ինը մարզիկ: Հոկտեմբերի 21-ին կայացել են 1/16 եզրափակչի մենամարտերը: Ռինգ մտած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել և անցել 1/8 եզրափակիչ:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) հաղթել է  իտալացի Արմանդո Կասամոնիկային, իսկ Տոնի Գալստյանն (69 կգ) առավելության հասել չեխ Ադամ Տրնչակի նկատմամբ:

Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է իսպանացի Էնրիկո Մեյին:

1/8 եզրափակչի առաջին մենամարտերը կանցկացնեն Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ) և Մանուկ Խաչատրյանը (91 կգ): Նրանց մրցակիցները, համապատասխանաբար կլինեն Բելառուսի, Իտալիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: