Foto

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Հոկտեմբերի 23-ին «Դինամո» ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Մոտ 100 մարզիկ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից տասը քաշային կարգերում կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Ինչպես տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից, հոկտեմբերի 23-ին կկայանա վիճակահանությունը և կշռման արարողությունը, իսկ հոկտեմբերի 24-ին կանցկացվեն առաջին մենամարտերը: Եզրափակիչ մենամարտերը կկայանան հոկտեմբերի 28-ին: