Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց մրցելույթները Բեռլինում ընթացող հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, հայ հեծանվորդը 18-րդ տեղը զբաղեցրեց 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում։ Ստեփանյանը տարածությունը հաղթահարեց 4։26։923 արդյունքով։ Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզայլանի խոսքով, սա Էդգարի լավագույն արդյունքն է այս մրցաձևում։
Օմնիումում մարզիկին չհաջողվեց անցնել եզրափակիչ։ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։









