Foto

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է:

90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում էլ: Պոկումում  Դալալյանը գլխավերևում պահեց 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 + կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):