Foto

Այսօր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է

Հոկտեմբերի 21-ին ըմբշամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը:

Գյումրեցի ըմբիշը ծնվել է 1991-ին,  հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի և աշխարհի եռակի չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր: «Սպիտակ արջ» մականվամբ հայտնի Ալեքսանյանը 2016թ. նոր մարզական որակներ ցուցաբերեց՝ Ռիոյի Օլիմպիական խաղերում փոխելով Լոնդոնի օլիմպիադային նվաճած բրոնզե մեդալի գույնը և դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ երկրրոդ Օլիմպիական չեմպիոնը: