Foto

Հուսեին Բոլտը ֆուտբոլային կարիերա կսկսի

Ճամայկացի արագավազորդ, օլիմպիական ութակի և աշխարհի տասնմեկակի չեմպիոն Հուսեին Բոլտը ցանկանում է ֆուտբոլային կարիերա սկսել:

Բոլտն ասել է, որ իրեն արդեն բազմաթիվ ակումբներից առաջարկներ են արվել։

«Ցավոք, օգոստոսին ես ծնկատակի ջլի վնասվածք ստացա և այդ ժամանակից ի վեր չեմ կարողացել մարզվել: Հույս ունեմ, որ կկարողանամ խաղալ 2018 թվականին»,- 31-ամյա Բոլտի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հուսեին Բոլտն այս տարվա օգոստոսին՝ Լոնդունում կայացած աշխարհի առաջնության ժամանակ հայտարարել էր վազորդի կարիերան ավարտելու մասին: Մարզիկը ֆուտբոլի մեծ երկրպագու է, նրա սիրելի ակումբը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Vesti.am