Foto

Միջազգային գրոսմայստերների հայկական բանակը համալրվեց երեք շախմատիստով

Անթալիայում (Թուրքիա) անցկացված ՖԻԴԵ-ի 88-րդ համաժողովում Հայաստանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանին, Արման Միքայելյանին և Մանուէլ Պետրոսյանին շնորհվեցին գրոսմայստերների կոչումներ:

Ինչպես տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից, Ռաֆայել Բակունցը միջազգային վարպետի կոչում ստացավ, իսկ մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Սոնա Ասատրյանը միանգամից արժանացավ կանանց միջազգային վարպետի կոչման:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը հայտնել է, որ մեր երկիրն այժմ 41 միջազգային գրոսմայստեր ունի: