Foto

Սոչիում հայկական տաղավարն այցելուներին գրավել է իր յուրօրինակությամբ (լուսանկարներ/տեսանյութ)

Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնի ամենաշատ այցուներ ունեցողն  ազգային տաղավարներն են, որտեղ կարելի է ծանոթանալ տվյալ երկրի առանձնահատկություններին:

Ինչպես Սոչիից հայտնում է Vesti.am-ի թղթակիցը, Հայաստանի տաղավարն այցելուներին գրավել էր իր յուրօրինակությամբ: Ցուցադրված են եղել ազգային ցուցանմուշներ՝  հագուստներ, խաչքարեր,  երկրի զինանշանը, դուդուկ: Հայաստանի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել լավաշ, նուռ և այլ մրգեր:  Բացման պահից տաղավարի և Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է: Շեշտը դրված է այնպիսի ազգային արժեքների արտացոլման վրա, ինչպիսիք են հայոց պատմությունը, մշակույթը, արվեստը և ավանդույթները:

Տաղավարի մոտ գտնվելը  յուրահատուկ հնարավորություն է մեր երկիրը ճանաչելու Հայաստան չայցելած հյուրերի համար:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական ասոցիացիաների նախագահ Մարիամ Մարտիրոսյանի խոսքով՝ փորձել են առավելագույնս ներկայացնել Հայաստանը, նրա մշակույթն ու պատմությունը: Հայկական տաղավարում հնչել  են հայկական երգեր, մասնակիցները  կատարել են հայկական ազգային պարեր։ Եվ սովորեցրել են փառատոնի մյուս երկրների ներկայացուցիչներին մեր երգերն ու պարերը:

Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցում են 25 հազար  երիտասարդ և ուսանող՝ աշխարհի 180 երկրից: Հայաստանից փառատոնին մասնակցում է 250 մարդ: Հայկական պատվիրակության կազմում է Ռուսաստանի հայերի միության ռուսական  հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի 33 անդամ, որոնց հովանավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:

https://youtu.be/TuNVeCWlr2s