Foto

Սալահը՝ ՉԼ շաբաթվա լավագույն խաղացող

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող:

Այդպիսին են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքները:

Սալահը, որի ակտիվում երկու գոլ և մեկ գոլային փոխանցում կա ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Մարիբորի» հետ խաղում (7:0), ստացել է ձայների 51%-ը:

Երկրորդ տեղում է «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ Ջենք Թոսունը (33%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը:

Vesti.am