Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտնել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկացել է ակումբը լքել դեռևս 2016/17 մրցաշրջանում:
«Մեսսիի հարսանիքի ժամանակ Նեյմարն ինձ ասաց, որ ցանկանում է լքել ակումբը: Ես ցանկանում էի իմանալ այդ որոշման պատճառը: Նա ինձ պատասխանեց, որ երջանիկ չի զգում իրեն «Բարսելոնայում»: Նեյմարը հայտնեց, որ մտադրություն ունի տեղափոխվել ՊՍԺ և նոր փորձ ձեռք բերել Եվրոպայում: Կարծում եմ, որ նա և Մբապեն մեծ հնարավորություններ ունեն Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- «Marca»-ի փոխանցմամբ ասել է Չավին:
Vesti.am









