Foto

Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկին

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե ﬔդալակիր:

«Արﬔնպրեսի» հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի ﬔջ մտան 85 կգ քաշային ծանրորդները: Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ և դարձավ փոքր ոսկե ﬔդալակիր: Հրում վարժությունում ծանրորդը բարձրացրեց ﬕայն 190 կգ և նվաճեց փոքր արծաթե ﬔդալ: Երկամարտի 360 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնٳթյան չեմպիոն:

Նախօրեին կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էր դարձել Սոնա Պողոսյանը: