Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն ու Սերխիո Բուսկետսը սպառնացել են այլևս հանդես չգալ ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականում, հայտնում է «Marca»-ն:
Ֆուտբոլիստները նման քայլի կդիմեն, եթե պաշտոնից հեռացվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Խուան Լուիս Լերայի՝ հավաքականի մարկետինգային հարցերով տնօրեն Խոսե Կլարամունտան: Վերջինս մշտապես ֆուտբոլիստների հարգանքն ու աջակցությունն է վայելել:
Վերջերս «RFEF»-ի նախագահը հայտնել էր Խոսե Կլարամունտային հեռացնելու մտադրության մասին: Դրանից հետո Պիկեն, Ռամոսն ու Բուսկետսը «RFEF»-ին հայտնել են, որ այդ դեպքում կհեռանան Իսպանիայի հավաքականից, ինչից հետո էլ ֆեդերացիայի ղեկավարի և ֆուտբոլիստների միջև լարված իրավիճակ է ստեղծվել:
Vesti.am









