Foto

Մեսութ Օզիլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն իր ակումբակիցներին հայտնել է, որ տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է «Mirror»-ը:

Օզիլի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ. հուլիսին, և նա չի պատրաստվում երկարաձգել այն:

Եթե Օզիլն այլ ակումբ չտեղափոխվի ձմռանը, ապա մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով:

Գերմանացի կիսապաշտպանը 2013-ին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Արսենալ», որը 47 միլիոն եվրո է վճարել նրան ձեռք բերելու համար:

Vesti.am