Foto

Հայկական արտադրանքը չի կարող է իրացվել եվրոպական շուկայում. Կարեն Քոչարյան

«Մենք այս կամ այն կազմակերպություններից մշտապես ինչ-որ բարիքի ենք սպասում, սակայն դրա դիմաց ոչինչ առաջարկել չենք կարող»: Հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով, Հայաստանը ո՛չ լուրջ արդյունաբերություն ունի, ո՛չ լուրջ արտադրություն։

«ԵՄ շուկան շատ մեծ է, բայց միաժամանակ շատ խիստ ստանդարտներ ունի։ ԵԱՏՄ շուկան, բնականաբար, չունի նման կոշտ չափանիշներ։ Այնտեղ ամեն բան շատ ավելի բարձիթողի վիճակում է, բայց դա բխում է մեր շահերից, քանի որ մենք նույնպես անկազմակերպ ենք»,-կարծում է Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, հայկական արտադրանքը կարող է իրացվել Եվրասիական, բայց ոչ մի դեպքում եվրոպական շուկայում։

«Չնայած անգամ նման ցածր պահանջների դեպքում Հայաստանը, ըստ էության, Եվրասիական շուկային առաջարկելու բան չունի»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Vesti.am