Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
«WTI» տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,40 տոկոսով՝ մինչև 52,09 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,64 տոկոսով, մինչև 58,25 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Vesti.am