Foto

Նավթի գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում  են, փոխանցում է Gazeta.ru-ն:

«WTI» տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,93 տոկոսով՝ մինչև 51,93 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,26 տոկոսով, մինչև 57,89   դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am