Foto

ՊԵԿ-ը հրապարակել է օրինապահ հարկ վճարողների նոր ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հոկտեմբերի 16-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս մեկ դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 185 տնտեսվարող, որից 135-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների 

  1. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ
  2. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ
  3. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
  4. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
  5. «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ
  6. «ՄՖ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ