Foto

Ֆուտզալ. «Լեոն» հաղթանակով ավարտեց ելույթները ՈւԵՖԱ-ի գավաթում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեցին ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Լեոն» եզրափակիչ խաղում 6:5 հաշվով հաղթեց «Լիբուրնին» (Կոսովո) և  զբաղեցրեց երկրորդ տեղը:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, Լեոյի կազմում աչքի ընկան Սարգիս Նասիբյանը (2), Գարեգին Մաշումյանը (2), Սլոբադան Յանյիչը և Տիգրան Վարդանյանը:

Խորվաթիայի «Նացիոնալը», 6:1 հաշվով հաղթելով ֆրանսիական «Գարժ Ջիբսոնին», խմբում զբաղեցրեց առաջին տեղը և անցավ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:

Թիմերի ամփոփիչ դասավորությունը. «Նացիոնալ»՝ 9 միավոր (18:6), «Լեո»՝ 4 (11:13), «Լիբուրն»՝ 3 (15:18), «Գարժ Ջիբսոն»՝ 1 (9:16):