Foto

Արթուր Ալեքսանյանը և Լիլի Սարգսյանը ներկա են գտնվել ամենշաբաթյա անվճար մարզումներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» առավոտյան մասսայական մարզումներին ներկա են գտնվել օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Մարզումներին մասնակցել են հարյուրից ավելի մարզվողներ:

2016 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած ծրագիրը բացարձակ անվճար է և նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի վարժություններ, որոնք հասանելի կլինեն բոլոր մասնակիցներին:

Մարզումներն անցկացվում են «warm-up», «breakletics», «cross-fit», «tabata», «stretching», «trx» մարզատեսակներից: Մասնակիցները հնարավորություն ունեն մարզվելու նաև հեծանիվներով: