Չինաստանը Եվրասիական տնտեսական միության հետ քննարկում է համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» («One belt, one road») ծրագրի շրջանակում: Այդ մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Արմենպրեսի» թղթակցի հարցին ի պատասխան ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը:
«Նախորդ երկու տարվա ընթացքում Չինաստանն արդեն կապեր է հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: Ներկայում մենք քննարկում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարները»,- հայտարարեց Բինը:
Նա հավելեց, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՊՀ ցանկացած երկրի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև պատրաստ է բազմակողմ համագործակցության, այդ թվում և ԵԱՏՄ շրջանակում:
Մանրամասները՝ «Արմենպրեսում»: