Foto

Մեծահասակների ռեկորդներ և սպորտի վարպետի նորմաներ՝ լողի Հայաստանի պատանեկան առաջնությունում

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում ավարտվեց լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցել է 12 թիմի 120-ից ավելի լողորդ:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, առաջնությունում գրանցել են ինչպես պատանիների, այնպես էլ մեծահասակների ռեկորդներ: Լևոն Մկրտչյանը 100 մետր համալիր և 200 մետր բրաս ոճերում հանրապետության մեծահասակների նոր ռեկորդ  է սահմանել, իսկ Արթուր Բարսեղյանը թարմացրել է 100 մետր ազատ ոճի պատանիների բարձրագույն նվաճումը:

Առաջնության արդյունքով երկու լողորդ՝ Մայք Բրաունը և Շահեն Խոնդկարյանը, լրացրել են սպորտի վարպետի նորմա: