Foto

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթում է նախագահամետ կուսակցության թեկնածուն

Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթում է նախագահամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Սոորոնբայ Ժենբեկովը, գրում է «РИА НОВОСТИ»-ին:

Քվեաթերթիկների մի մասը հաշված հանձնաժողովը հայտնել է, որ վերջինս հավաքել է ձայների 55  տոկոսը, մինչդեռ նրա մրցակցի՝ ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովի օգտին քվեարկել է ընտրողների 33 տոկոսը: ԿԸՀ-ի աշխատակիցների խոսքով՝ էլեկտրոնային ընտրատուփերի օգտագործման շնորհիվ ընտրությունների արդյունքները հայտնի են դառնում քվեարկության ավարտից հետո՝ 1-2 ժամվա ընթացքում: Իսկ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր ընտրատեղամասերում հաշվարկների ավարտից մի քանի օր անց: Ժենբեկովին համարում են գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ֆավորիտը:

Vesti.am