Foto

Ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը՝ վետերանների ԱԱ-ի 15-ակի չեմպիոն

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվում է վետերանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

62 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը` եզրափակչում շանսեր չտալով ամերիկացի Հեջ Նելսոնին՝ 9:1:

Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով գերազանցել էր ճապոնացի Սիսումու Հաշիուրային:

Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր գտնվել ռուս Գենադի Մերեդովից՝ 14:3: Եզրափակչի ուղեգրի համար Հովհաննիսյանը պայքարել էր ռուս Վիկտոր Չերկաշինի հետ և հաղթել 8:2 հաշվով: