Foto

Շարապովան երկու տարվա մեջ առաջին անգամ դուրս է եկել «WTA»-ի եզրափակիչ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան դուրս է եկել Տյանցզինի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում նա 6:3, 6:1 հաշվով հաղթել է չինուհի Շուայ Պենին: Ռուս թենիսիստուհու համար դա 59-րդ եզրափակիչն է կարիերայում: Տիտղոսի համար նա կպայքարի 19-ամյա Արինա Սոբոլենկոյի հետ:

Հիշեցնենք, որ 2016 մրցաշրջանում Շարապովան 15 ամսով որակազրկվել էր դոպինգի համար: Նախորդ անգամ Շարապովան WTA-ի մրցաշարի եզրափակիչ էր դուրս եկել 2015 թվականի սեպտեմբերին՝ Հռոմում:

Vesti.am