Foto

Երբեք չեմ լսել, որ ֆուտբոլիստը դժգոհի. Մոուրինյու

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ արտագնա խաղից առաջ ճնշում չի զգում:

«Երբ «Բարսելոնան» «Լաս Պալմասի» հետ դատարկ մարզադաշտում էր խաղում, կարծում եք, որ ֆուտբոլիստները գո՞հ էին: Կարծում եք, որ «Լաս Պալմասը» չէր ցանկանա՞ խաղալ լեփ-լեցուն «Կամպ Նոուում»:

Այնպես եք խոսում, կարծես «Էնֆիլդը» խնդիր է: Դա հաճույք է: Երբեք չեմ լսել, որ ֆուտբոլիստը դժգոհի. «Մթնոլորտը չափազանց հզոր էր»:

Մեծ ավանդույթներ ունեցող թիմի դեմ ենք խաղալու զարմանալի մարզադաշտում: «Էնֆիլդում» հանդես գալը հիանալի է»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում  «Sky Sports»-ը:

Հիշեցնենք,որ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Vesti.am