ԱՄՆ-ը հետաքրքրված է 2026 և 2030թթ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմամբ, չնայած նրան, որ 2028-ին Լոս Անջելեսում կանցկացվեն ամառային խաղերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ օլիմպիական կոմիտեի նախագահ Լարրի Փրոբսը:
«Ես Կոլորադոյում անցկացվող ԱՄՆ օլիմպիական և պարաօլիմպիկ վեհաժողովի ընթացքում հայտարարեցի, որ մենք հետաքրքրված ենք ձմեռային օլիմպիադայի անցկացմամբ»,-հայտարարել է Փրոբսը։
«Ամենալավ տարբերակը 2030թ. օլիմպիադան է, որպեսզի 2028թ. խաղերի նախապատրաստման հետ կապված որևէ խնդիր չառաջանա»,-ասել է նա:
Փրոբսը առաջարկել է՝ ՄՕԿ-ը կարող է միաժամանակ ընտրել 2026 և 2030թթ. ձմեռային օլիմպիադաների մայրաքաղաքը, ինչպես տեղի էր ունեցել Փարիզի և Լոս Անջելեսի պարագայում:
«Եթե ՄՕԿ-ը դիտարկի 2026 և 2030թթ. օլիմպիադաների մայրաքաղաքի միաժամանակյա ընտրման հարցը, մենք անպայման ցանկանում ենք լինել թեկնածուների ցուցակում»,-ասել է USOC-ի ղեկավարը:
Vesti.am









