Foto

Նավթի գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում  են, փոխանցում է Gazeta.ru-ն:

«WTI» տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,54 տոկոսով՝ մինչև 51,38 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,55 տոկոսով, մինչև 57,12  դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am