Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է արյան դոնոր և «Ինստագրամում» իր բոլոր հետևորդներին կոչ է արել հետևել իր օրինակին, փոխանցում է «AS»-ը:
Վերջին տարիներին 32-ամյա ֆուտբոլիստը «BeThe1Donor» շարժման անդամ է: Շարժման նպատակն է մեծացնել արյան դոնոր դառնալ ցանկացողների թիվն ամբողջ աշխարհում:
Նշվում է, որ պորտուգալացի հարձակվողը տարվա մեջ արյուն է հանձնում 2 անգամ: Նա մարդկանց կոչ է արել նույնն անել գոնե տարեկան մեկ անգամ:
Vesti.am









