Հոկտեմբերի 12-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրը: Հայաստանի չեմպիոն «Լեոն» հանդիպեց տեղի «Նացիոնալի» հետ և զիջեց 1:4 հաշվով:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 3:0 հաշվով: «Լեոյի» կազմում երկրորդ խաղակեսի սկզբում միակ գոլի հեղինակ դարձավ Գարեգին Մաշումյանը:
5-րդ խմբի մյուս խաղում «Լիբուրնը» (Կոսովո) հաղթեց ֆրանսիական «Գարժ Ջիբսոնին»՝ 6:4 հաշվով:
Հոկտեմբերի 13-ին կխաղան «Լեո»-«Գարժ Ջիբսոն» և «Նացիոնալ»-«Լիբուրն» թիմերը:









