Foto

Պատանի թաեքվոնդոիստները միջազգային փորձի պակաս ունեն

Բուդապեշտում ընթացավ թաեքվոնդոյի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի յոթ ներկայացուցիչ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնել է, որ մեր մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:

«Մի քանիսը կարողացան հաղթել 1-2 գոտեմարտում, բայց դա բավարար չէր: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն: Ձգտում ենք այդ բացը ներքին առաջնություններով լրացնել: Հերթականը կանցկացնենք «Դինամոյում» հոկտեմբերի 21-ին»,-ասել է Վարդան Ղահրամանյանը: