Հոկտեմբերի 12-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմեկնարկի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի երկրի չեմպիոն «Լեոն»:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, առաջին տուրում «Լեոն» կխաղա Խորվաթիայի «Նացիոնալի» հետ: Հոկտեմբերի 13-ին կայանալիք երկրորդ խաղում հայկական ակումբի մրցակիցը կլինի ֆրանսիական «Գարժ Ջիբսոնը»: Եզրափակիչ հանդիպումը հոկտեմբերի 15-ին Հայաստանի չեմպիոնը կանցկացնի «Լիբուրնի» (Կոսովո) հետ:









