Foto

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ընթացող բանակցություններն ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ ավարտվել են: Համաձայն երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Երևանում: Այդ մասին փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականը, հնարավոր է, ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի նոյեմբերին: Այդ մասին կտեղեկացնենք պաշտոնական հաստատում լինելուն պես: