Foto

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվել է Ավստրիայի ընտրանուն

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը «Եվրո 2019»-ի որակավորման փուլի շրջանակներում սեփական հարկի տակ պարտվել է Ավստրիայի ընտրանուն 0:5 հաշվով:

Հանդիպման ընթացքում բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում՝ (49, 60, 75, 78, 81). Հայաստանի հավաքականը 5 խաղերից հետո 7 միավորով երրորդ տեղում է 7-րդ ընտրական խմբում:

Մրցաշարային աղյուսակը՝ Սերբիա-9 միավոր (3 խաղ), Ռուսաստան-7 (4), Հայաստան-7 (5), Ավստրիա-6 (3), Ջիբրալթար-3 (6), Մակեդոնիա-3 (3).

Նոյեմբերի 10-ին Արթուր Ոսկանյանի սաները սեփական հարկի տակ խաղ կանցկացնեն Ռուսաստանի հավաքականի հետ:

Vesti.am