Foto

Ռոբենն ավարտել է կարիերան Հոլանդիայի հավաքականում

«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն ավարտել է միջազգային կարիերան այն բանից հետո, երբ Հոլանդիայի հավաքականը դուրս չի եկել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: 33-ամյա կիսապաշտպանն ազգային թիմի կազմում 96 հանդիպման է մասնակցել, դարձել է 37 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ:

Հոլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Ռոբենը Դենիս Բերգկամպի հետ կիսում է 4-րդ հորիզոնականը:

Vesti.am