Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Սոչի կատարած այցի ժամանակ հայտնել է, որ հայտ է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը դիտորդ-երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, գրում է Lenta.ru-ն։
«Ներկայում ինձ ամենից շատ հետաքրքրում է ԵԱՏՄ-ն։ Մենք ապրիլի սկզբին հուշագիր էինք ստորագրել։ Ես հայտ եմ ներկայացրել, որպեսզի Մոլդովան դիտորդի կարգավիճակ ստանա, և հույս ունեմ, որ վաղը մենք այդ կարգավիճակը կստանանք»,-ասել է Դոդոնը։
Ավելի վաղ Մոլդովայի առաջնորդը Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտնել էր նախագահների մակարդակով Ռուսաստանի և Մոդովայի միջև կապերի վերականգնման, ինչպես նաև համագործակցության շարունակման մասին։
Vesti.am