Foto

Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը

Հոկտեմբերի 14-15-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական և թիմային առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, կմասնակցի տասը թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից: Առաջին անգամ հանրապետության  առաջնությունում հանդես կգա Իջևանը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով և աջակցությամբ հիմնանորոգվեց Իջևանի լքված լողավազանը:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում: